Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Դ

ԾՈՎԵԶՐ

Տեսիլ Ա

ԿՐՅՈՒՍՈՍ, ԿԱՄԱԴՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐՔ, ԶՈՐԱԿԱՆՔ, ՆԱՎԱՍՏԻՔ:

ԵՐԳ ԾՈՎԱՅԻՆ

Ահա արևն ոսկեվարսիկ
Կը փողփողե զալյոք ծըփին,
Եղբա՜յրք հաղթ քաջ. ինչո՞ւ սարսինք
Մեր թշնամինք ալ սիրտ ունին:

Մեր երակներն ունին արյուն,
Մեր սուրերը` մահու հարված,
Մեզ համար է փառք, հաղթություն,
Թշնամին մեզ ջնջել ջանաց:

ԿԱՄԱԴՐՈՍ.- Տեր արքա, ահա կսկսի երկինքը ամպոտիլ, հեռավոր հորիզոններեն ցոլմունք կը տեսնվին, փոթորիկը պիտի պայթի, Պոսիդոն1) մեզի հետ է, օ՜ն, թշնամիները պիտի շանթահարե։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Կամադրոս, այս սև ամպերն Արտաշեսի բանակին