Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը կեռա, անոնք Արտաշեսի նավերն են, կը քալեն դեպի մեզ երկաթե թևերով։

ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց խիստ բազմաթիվ են, տեր իմ:
ԿՐՅՈՒՍՈՍ.— Արիությո՜ւն, Կամադրո՛ս, քիչ մը առաջ զիս կը քաջալերեիր։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Սիրտս չը զարներ, ո՜վ Կրյուսոս, սուրս կը զարնե։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Պաշտպանենք գահս և Լյուդիան... Չըլլա որ այս կատաղի կոհակները զմեզ ոչնչության օվկիանոսը թավալեն. պատմության Էջերը չողբան Լյուսիան, այլ արցունքի տեղ մարգարիտներով գրվագվի Լյուդիո ճակատագիրը... Թող Արտաշես ալ վայրկյան մը վարանի իր ճակատ ագրին վրա... Ա՜հ, եթե մեկ մը մինակ գտնեի զինքը դիմացս` երազ չէր ըլլար, հաղթություն կըլլար, մեկ մը այս նավին բարձրեն տեսնեի իրեն կոհակաց մեջ սուզիլը` Արևելք իմս կըլլար... եկե՛ք, եկե՛ք, երկու փոթորիկներ իրարու թող զարնվին։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ամպերուն ետև պատրաստ են Աստվածոց շանթերը, տեր արքա, երբ երկու գունդեր իրարու զարնվին` այն ատեն պիտի պոռթկան...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ի՞նչ է սա, որ կոհակե կոհակ կը գլորի... Հոն... Կամադրո՛ս։
ԿԱՄԱԴՐՈՍ.- Նավակ մը, դեպի այս կողմը կուգա կարծեմ։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Չըլլա որ մեր մարդիկներեն ըլլա։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Գուցե Արտաշեսի կողմեն պատգամավոր կուգա։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Բայց աղեկ գիտե մեջը նստողը... Կին... Այո՛ , կին մ՚է կարծեմ, այնպես չէ՞ Կամադրոս։