Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ` կյանքդ և ատելության մեջ` թագդ կուտաս... Արտաաշե՜ս, եկո՛ւր աշխարհակալի մը սուրը ձեռքս և բազուկներ ունիմ բոլորտիքս, սուր և բազուկ, որոնք արևներ ծածկեցին և մթագնեցին:

ԿՐՅՈԻՍՈՍ.— Բայց ո՞վ ես, կին դու:
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Քու զինվորականդ, որ ընդունեցիր։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Այլ անկե առաջ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Արտաշեսի թշնամին։
ԿՐՅՈԻՍՈՍ.— Արտաշեսի թշնամին չեղա՞ծ դեռ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Մի՛ հարցներ,., մի՛ մտներ, ո՜վ թագավոր, գեղեցիկ անցելյուս թարշամ ծաղկանցը մեջ, որոնց ծոցը դեռ սքողված են սիրո և աղոթքի առաջին և վերջին արցունքները... Վրեժխնդրության հաղթության, սուրի և մահվան վրա խոսե... Տեսե՛ք, կը մոտենա Արատաշես... Սակայն չը դողաք... պիտի հաղթեք, անոնք ալ սիրտ, դուք ալ սիրտ, անոնք ալ սուր, դուք ալ սուր, անոնք ալ թագ` դուք ալ թագ, անոնք ալ մահ` դուք ալ մահ, և երկուքնիդ ալ միանգամայն երկինք ունիք, բայց Կրյուսոս իր անհուն բանակին մեջ ավելի զինվոր մ՚ունի։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Կին դու, եթե երկնիր աստղերր և այս կոհակներն ալ զինվին մեզի դեմ, Կրյուսոս և իր բանակը դարձյալ զենք և զրահ կը ցոլացնեն անոնց դեմ... Արյո՜ւն փառաց համար, ինչվան հիմա շատ ազգեր զինվեցան մեր դիմաց, բայց իրենց դիակներն ու սուրերր խրեցան Լյուդական եզերքներուն վրա առանց իրենց ետևեն հեծեծանք մը ձգելու։