Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ե



ՊԱԼԱՏ



Տեսիլ Ա



ԱՐՏԱՇԵՍ, ՎՐՈՒՅՐ, ԽՈՍՐՈՎ, ԹԻԿՆԱՊԱՀՔ, ԶՈՐՔ



(տեսարան կը մտնեն)


ԱՐՏԱՇԵՍ.— Վերջապես Լյուդիո փառաց վերջալույսն ալ գեղազարդեց Հայկական թագը և Արևմուտքեն հուսո աստղեր բարևեցին Արտաշեսի հսկա քայլերը, խորտակեցան բանակները` ինչպես կատաղի կոհակներ, որ սեպացյալ ժայռի մը ստորոտը փշրելով տխուր մրմունջ մը կը թողուն իրենց ետևեն... Լյուդիա վերջին հառաչանք մը ուներ, թնդաց նա գերեզմանաց և ամայի պալատներու կամարներուն տակ... Զարհուրեցա՞ք և դուք, ստվե՛րք թագավորաց Լյուդիո, որ հոդ սպառազեն քանդակված արձանացեր եք... Կործանեցեք` եթե ամոթ կզգաք, լացե՛ք` եթե արցունք ունիք, հեծեցեք` եթե շունչ ունիք... Դեռ երեկ թագավորներ ձեր ստվերին տակեն կանցնեին պատկառանոք, այսօր խրոխտ ճակատ մը կը խնդա ձեր վրա և ձեր հիշատակը ձեր կոթողներուն ավերակին