Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի ըլլա այսպիսի փառավոր հաղթության և գլխատման... Կրյուսոս դեռ չերևար...


ԽՈՍՐՈՎ.– Ոտքի ձայներ կը լսվին, արքա քաջ։

ՎՐՈՒՅՐ.– Ահա կը բերեն, տեր արքա։

Տեսեիլ Բ

ՆՈՒՅՆՔ, ԿՐՅՈՒՍՈՍ, ՈՐՄԶԴՈՒԽՏ՝ գերիք շղթայակապ:

ԱՐՏԱՇԵՍ.– (մեկուսի) Որմզդո՜ւխտ...


ՈՐՄԶԴՈՒԽՏ.– (մեկուսի) Կը զարմանա... Կամ չէ տեսեր, կամ մեռած կը կարծեր։

ԱՐՏԱՇԵՍ.– Հառաջ եկո՛ւ, ո՛վ Կրյուսոս, նախնյացդ ստվերները արյանդ հեղեղը տեսնել կուզեն, անոնք կատեն զքեզ և կողբան Լյուդիո բախտը... Չես համարձակիր նայիլ, քու ցասկոտ նայվածքդ կը հաղթվի անոնց քարե նայվածքեն, Լյուդիո հառաչանքը գերեզմանի քարե մը ավելի ծանր և որոտընդոստ թավալեցավ կթոտ ծնկացդ վրա... Շղթայիցդ շառաչյունը արթնցուց նախնյացդ կմախքները հավիտենական փոսերեն, որոնք հեծկլտան փլատակաց խորշերը... Մրրիկներ կը վանեն Լյուդիո հողեն գահույիցդ աճյունը... Վերջապես Լյուդիո դամբաններն ու օրրոցները կատեն զքեզ և պիտի ատեն հիշատակդ... Սակայն սիրտ առ, Կրյուսոս, մի՛ դողար մահվանե, ժպտե՛ գոռոզաբար ինչպես երբեմն գահիդ վրա... Այլ ո՛չ... Միթե գա՞հ Է վատին համար գերեզմանը։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Շղթա կրողը վատ չըլլար, Արտաշես, գուցե գահին վրայեն զայն ծաղրողը... Մի՛, մի՛ խրոխտար, ո՜վ թագավոր, այդ գահն ալ դագաղ կըլլա, երբ մթության նենգության կամ հաղթության մեջ բազուկներ չորս սարերովը կրեն զայն օդին մեջ... Մինակ ես չէ, այլ այդ