Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրտն ալ կուլա՝ այսպիսի անակնկալ հարված մը երբ զգա, հարված մը, որ ինքնակալը վայրկյանի մը մեջ թագե, փառքե և կյանքե կը զրկե։


ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (ցած՝ առ Կրյուսոս) Սիրտ ա՛ռ, ո՜վ թագավոր, քենե ետքը վրեժ մ՚ունիս, դեռ չը մեռած զիս առանց շղթայի պիտի տեսնես։

ԱՐՏԱՇԵՍ.– Եվ դու կը մոռնաս, որ ես Արտաշես եմ։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ես ալ Կրյուսոս էի... Ձեռքս մական ունեի երբեմն, արդ շղթա կը կրեմ։

ԱՐՏԱՇԵՍ.– Այլ ես իմ թշնամիս արթուն, զորավոր և սուր ի ձեռին հաղթեցի։

ԿՐՅՈԻՍՈՍ.– Սակայն գուցե քենե տկար մը օր մը զքեզ անշշունջ գահիդ գամե փոքր դաշույնով մը՝ գողտր ձեռքով մը...

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (մեկուսի) Այն անծանոթ դահիճը ես պիտի ըլլամ...

ԱՐՏԱՇԵՍ.– Վա՛տ է այն։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Սակայն կսպաննե, մութի մեջ դեմքը չես տեսներ։

ԱՐՏԱՇԵՍ.– Ո՜վ Կրյուսոս, գեղեցիկ երազներով օրհասդ ամոքե՞լ կուզես, կը տեսնե՞ս դահիճը (կը ցուցնե) պատրաստ եղիր...

ԿՐՅՈԻՍՈՍ.– Գթությո՜ւն, ո՜վ թագավոր, շնորհե՛ կյանքս։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (ցած առ Կրյուսոս) Սիրտ առ... Դեռ թագավոր ես։

ԱՐՏԱՇԵՍ.– Ի՞նչ պիտի ընես կյանքը... Հո՞ւյս մը կը նշմարես։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Սակայն... Չեմ ուզեր... կը տեսնե՞ք ով իմ