Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎՐՈՒՅՐ.– Տե՜ր իմ, նոր Աստված մը կը կանչե9


ԱՐՏԱՇԵՍ.– Ո՞վ է այդ Սողոնը, Կրյուսոս...

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ո՞վ Արտաշես, այս վայրկենիս միայն Սողոնը և դահիճը կը սիրեմ։

ԱՐՏԱՇԵՍ.– Քեզի կը հարցնեմ, Կրյուսոս, թե ո՞վ է այդ Սողոնը, որ կօրհնես։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Գոռոզներու թշնամին, Արտաշես։

ԱՐՏԱՇԵՍ.– Խոսե՛։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ես ալ երբեմն այդ գահին վրա էի, շղթայակապ թագավորներ, հաղթության ճոխություն, փառք և գեղեցկություն կը պատեին զիս, կը ցոլայի լուսնո մը պես անթիվ աստղերու մեջ... Օր մը Սողոնը կանչեցի և ըսի իրեն. «Սողոն, ինձմե ավելի երջանիկ մարդ կա՞ աշխարհի վրա». նա ալ պատասխաներ. «Ո՜վ թագավոր, մարդուս երջանկությունը անհիմն է»... Կրակ կտրեցա այս կարծր պատասխանին վրա և իր մահը որոտացի... Մեռավ նա... գերեզմանը անհետացավ, բայց իր վրեժը վառ մնաց ճակտիս վրա Աստվածային շանթի մը պես. փառաց հեղեղը զիս անոպա ժայռերու վրա նետեց... ժայռերը սիրտ չունին... Արտաշես, ո՞ւր Է դահիճդ։

ԱՐՏԱՇԵՍ.– Չիպիտի մեռնիս։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Մի՛ ծաղրեր զիս անգթաբար, Արտաշե՛ս, կուզեմ մեկ հարվածով մը մեռնիլ... Այդ կատակներդ գուլ սուրերու հարվածներ են։

ԱՐՏԱՇԵՍ.– Կազատեմ զքեզ մահվան ճանկերեն, ուսկից շատ կը դողաս։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Ալ բավակա՛ն է... Ո՞ւր Է դահիճդ...

ԱՐՏԱՇԵՍ.– Դեռ չի պիտի մեռնիս։