Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՐՅՈԻՍՈՍ.– Բայց n՞ւր է դահիճդ:


ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (ցած առ Կրյուսոս) Դեռ ապրե...

ԱՐՏԱՇԵՍ.– Զորակա՛նք, զինքը ստորերկրյա բանտ մը տարեր, նույնպես այս բոլոր գերիներն ալ ուրիշ բանտեր։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (նույնպես) Քեզ գահդ կը տանին... Գնա՛... (ամենքն ալ կը տանին):

Տեսիլ Գ

ՆՈԻՅՆՔ, բացի ԿՐՅՈՒՍՈՍԵՆ

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (չուզելով մյուսներին հետ բանտ երթալ) Ո՜վ թագավոր...


ԱՐՏԱՇԵՍ.– Քակեցեք այդ կնոջ շղթաները և ազատ թողեր, նախատինք է մեզի կնոջմե մը վրեժ առնել, որուն հարվածը վարդ մ՚անգամ չը կրնար փթթեցնել (շղթաները կը քակեն):

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– (մեկուսի) Դեռ կը տեսնվինք, Արտաշե՛ս... (Կերթա.—տեսարանին վրա կսկսի քիչ քիչ մութը կոխել):

Տեսիլ Դ

ՆՈՒՅՆՔ, բացի ՈՐՄԶԴՈԻԽՏԵՆ

ԱՐՏԱՇԵՍ.— Օ՜ն ուրեմն, դուք ալ, հաղթական զինակիցք իմ, գացեք հանգչելու դափնյա անկողնոց կրա, զոր հաղթությունը ձեզ համար հարդարեց. ահա եկավ գիշերը իր անհուն աստղերով ձեր հաղթական ճակատներուն գեղեցիկ հովանի մը ըլլալու... երկնրին երեսեն թռչող ու ինկող աստղերը՝ ազգերու բախտերն են, որ