Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետին հառաչս, փառքս, սուրս կը թավալես գերեզմանին աննշան հատակը... Օգնությո՜ւն...


ՎՐՈԻՅՐ.– (դրսեն) Տեր արքա, տեր արքա... (դռները հարվածելով կը խորտակեն և ներս կը մտնեն):

Տեսիլ Է

ԱՐՏԱՇԵՍ, ՎՐՈՒՅՐ, ԽՈՍՐՈՎ, ԶՈՐԿԱՆՔ

ՎՐՈԻՅՐP.– Տեր արքա, բանակը զիրար կը ջարդե... Հասի՛ր...


ԽՈՍՐՈՎ.– Բայց ո՞ւր է թագավորը... (փնտռած ատենը դիակին կը դիպչի) ա՜հ... Հոս բերեք ջահերը...

ԱՄԵՆՔԸ.– (տեսնելով) Թագավո՜րը...

ԱՐՏԱՇԵՍ.– Կին մը... Այս գաղտնի դուռը... Կրյուսոսի բանտը... Շուտ վրեժս... Հայաստանը ազատեցեք... «Աւա՜ղ փառացս անցաւորի»)։

ԱՄԵՆՔԸ.– Մեռա՜վ։

ՎՐՈԻՅՐ.– Օ՜ն, այս գաղտնի դռնեն (ամենքը կը մտնեն վարագույր):