Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես երկու մրրիկ, լսեցի սուրերուն շաչյուները... Անոնք ձեր թագավորությանը համար արյուն կը թափեին փոփոխակի... հասա Արտաշեսի քով, զինքը քնո մեջ խողխողեցի... Մեռավ աչացս առջև... Հոս եկա զքեզ թագավոր ընելու... քալե՛։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Ո՜վ դիք. այս մշտնջենավոր աղջամուղջին մեջ փառաց դռներ կը բանաք... ազատենք գահս...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Օ՜ն, դարձյալ այս գաղտնի դռնեն Արտաշեսի սենյակը կելնենք և մյուս գաղտնի դռնեն պալատեն դուրս... Պալատեն դուրս` դուն թագավոր, ես ալ թագուհի (երթալու կըլլան):



Տեսիլ Ժ



ՆՈՒՅՆՔ, ՎՐՈՒՅՐ, ԽՈՍՐՈՎ, ԶՈՐՔ


ՎՐՈՒՅՐ.— (գաղտնի դռան մեջ երևնալով) Այստեղ պալատ չէ, բանտ է, գերեզմանդ է, թշվառական։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ա՜հ...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Մատնվեցա՜նք...
ՎՐՈՒՅՐ.— Կը կարծե՞ք որ այս դռանը մեջ ահավոր և վրեժխնդիր սուր մը ձեր դիմաց չարձանանա։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (առ Կրյուսոս) Վատ արանց, առանց շղթայի արդեն չը կրցար քալել։
ՎՐՈՒՅՐ.— Զորակա՛նք, կապեցե՛ք երկուքն ալ, մեկը` վատ, մյուսը` արքայասպան։
ԿՐՅՈՒՍՈՍ.— (զորաց սպառնալով) Դողացե՛ք, դեռ Կրյուսոսն եմ: