Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎՐՈՒՅՐ.— Հոս ստրուկ ես և հոսկե դուրս` դիակ... Զորականք, շղթայեցե՛ք (զորքերը երկուքն ալ կը կապեն):

ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Բայց ի՞նչ կը խնդրեք ինձմե։
ՎՐՈՒՅՐ.— Արյո՜ւն... Արտաշես հյուծյալ աչքերով քեզ լրտեսեր է։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (մեկուսի) Ուրեմն դեռ մեռած չէ եղեր... (բարձր) Մեռա՞վ Արտաշես...
ՎՐՈՒՅՐ.— Այո՛, ես եմ վրեժխնդիրը։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Մեռա՜վ... Ուրեմն ի՛նչ հոգ եթե սպաննեք զիս... Խորտակեցի Հայուն հաղթական քայլը, մարեցի Հայուն փառաց ջահը... Ես էի որ քիչ մը առաջ Հայերը ի զեն և ի մահ դրդեցի։
ՎՐՈՒՅՐ.— Դո՜ւն... թշվառակա՜ն։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ես հոս կը մեռնիմ... բայց Հայությունն ալ դուրսը ինծի հետ կը մեռնի։
ՎՐՈՒՅՐ.— Դեռ ողջ է Հայրը և անդին Հայաստան մ՚ունի։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Հոգ չէ, եթե թագուհի չեղա` թագավորի մը դահիճը եղա (ծունր կը չոքի Վրույր զայն զարնելու ատենը):
ԿՐՅՈՒՍՈՍ.— Զի՛ս ալ... (Վարագույր):