Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ա



Հին տնակ մը.— Խորը դուռ մը, ուսկից դաշտ մը կերևի. մեկ կողմը խաչելության պատկեր մը. ցիրուցան և հին կարասիք. պատեն կախված զրահ և զենքեր.— Վարագույրը բացված ատեն Շահանդուխտ պատկերին առջև կաղոթե:


Տեսիլ Ա



ԲԱԲԵԼ և ՇԱՀԱՆԴՈՒԽՏ


ԲԱԲԵԼ.— Աղոթե, աղոթե, աղջիկս... Տխուր հիշատակներ նկարված են այդ սիրուն դեմքին վրա... սակայն իր կողեն հոսող արյան կայլակներն սպեղանի են սրտի խոցերու։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (հոր գիրկը գալով) Ճշմարիտ է, հայր իմ... Այս պատկերը միշտ մորս դագաղը կը հիշեցնե ինծի, այս խաչին շուքը` իր գերեզմանը և այս տխրանույշ դեմքը` իր սերն ու բարի սիրտը... Այս փուշ պսակն ալ իմ խանձարուրս կը նմանի, ուր մայրս զիս երկնեց։

ԲԱԲԵԼ․— Ի՜նչ... Թշվա՞ռ ես, աղջիկս... Բայց դուն կուլաս... Ի՞նչ ունիս։