Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱնԴՈՒԽՏ.— Հայրս կը սիրեմ, տեր հայր, բայց զքեզ կը պաշտեմ (մեկուսի) իսկ Հրաշյա՜ս։ ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Ո՜րչափ ալ գեղեցիկ է... (բարձր) Ուրեմն դեռ պատմե։ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Քիչ մ՚առաջ երկու ճամբորդ հոգնություն առնելու համար այս տնակը եկան, ես ալ սիրով ընդու- նեցի զիրենք... Հետո գեշ անձեր երևեցան, վասնզի սոս- կալի նայվածք և կերպարանք ունեին. վերջապես մեկ- նեցան, բայց ես զայրույթ և սոսկում զգացի։ ՍՈՒՐՄԱԿ.— Այդ ճամբորդները երիտասա՞րդ էին։ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Գրեթե, տեր հայր։ ՍՈՒՐՄԱԿ.— Դարձյալ մեծ մեղքի մեջ թավալեր ես... Գիտ¬ ցիր, որ երբեք մեկը չի պիտի ընդունիք տնակը, բացի խոստովանահայրեդ և հորմեդ... Ցավդ և սիրտդ մի' բա¬ նար ուրիշի մը, եթե անոթի, ծարավ, խոնջյալ և օրհա¬ սական ալ ըլլա... Այս պատկերին հետ միշտ առանձին պիտի մնաս, աղոթք և արցունք՝ այս է քու փրկութշունդ, միանձնոլթյուն՝ այս է քու կյանքդ... Կը հասկնա՞ս։ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ. — Ուրեմն, հայր սուրբ, ի՜նչ պետք է որ ընեմ այսուհետև ալ մեղաց խոր վիրապը5) չը գահավիժելու համար։ ՍՈՒՐՄԱԿ.— Եկու քովս նստե տեսնեմ... Պիտի ըսեմ, թե ի՜նշ պարտիս ընել։ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Սայց նս արժանի շեմ քեզ աթոռակից ըլ¬ լալու, տեր հայր, ես ի ծունր կիջնեմ։ ՍՈՒՐՄԱԿ.— Նախ միշտ իմ խոսքիս անսալով անմեղության փիլոնը պիտի զգենուս, աղջիկս... Կը լսե՞ս։ 207 —

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Հայրս կը սիրեմ, տեր հայր, բայց զքեզ կը պաշտեմ (մեկուսի) իսկ Հրաչյա՞ս։

ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Ո՜րչափ ալ գեղեցիկ է... (բարձր) Ուրեմն դեռ պատմե։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Քիչ մ՚առաջ երկու ճամբորդ հոգնություն առնելու համար այս տնակը եկան, ես ալ սիրով ընդունեցի զիրենք... Հետո գեշ անձեր երևեցան, վասնզի սոսկալի նայվածք և կերպարանք ունեին. վերջապես մեկնեցան, բայց ես զայրույթ և սոսկում զգացի։

ՍՈՒՐՄԱԿ.— Այդ ճամբորդները երիտասա՞րդ էին։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Գրեթե, տեր հայր։

ՍՈՒՐՄԱԿ.— Դարձյալ մեծ մեղքի մեջ թավալեր ես... Գիտցիր, որ երբեք մեկը չի պիտի ընդունիք տնակը, բացի խոստովանահայրեդ և հորմեդ... Ցավդ և սիրտդ մի՛ բանար ուրիշի մը, եթե անոթի, ծարավ, խոնջյալ և օրհասական ալ ըլլա... Այս պատկերին հետ միշտ առանձին պիտի մնաս. աղոթք և արցունք՝ այս է քու փրկությունդ, միանձնություն՝ այս է քու կյանքդ... Կը հասկնա՞ս։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ. — Ուրեմն, հայր սուրբ, ի՞նչ պետք է որ ընեմ այսուհետև ալ մեղաց խոր վիրապը չը գահավիժելու համար։

ՍՈՒՐՄԱԿ.— Եկու քովս նստե տեսնեմ... Պիտի ըսեմ, թե ի՞նչ պարտիս ընել։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Բայց ես արժանի չեմ քեզ աթոռակից ըլլալու, տեր հայր, ես ի ծունր կիջնեմ։

ՍՈՒՐՄԱԿ.— Նախ միշտ իմ խոսքիս անսալով անմեղության փիլոնը պիտի զգենուս, աղջիկս... Կը լսե՞ս: