Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— (քովը նստելով) Խոսե, քեզի ունկնդիր եմ, հայր։

ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Ո՜հ կը դողամ, չեմ կրնար դիմանալ (սույն միջոցին Հրաչյա կերևի խորը՝ զանոնք կը տեսնե, կանգ կառնե և մտիկ կընե) Ա՛ղջիկս, քեզի ըսի, թե քեզի պես բարեպաշտ և գեղեցիկ աղջիկները շատ կը սիրեմ և ահա սիրելուս համար է որ քեզ անմեղության ապագա մը կը շնորհեմ... Մրմունջ մը, շունչ մը, զգացում մը, որ զքեզ պիտի վերածնի և գերազանցե... Բայց պետք է որ մեկը չիմանա, մինչև անգամ այս անզգա պատկերը. մոտեցիր որ ըսեմ... (իբրև թե անոր ականջն ի վար խոսելու պատրվական համբույր մը առնելու կըլլա այտեն):

Տեսիլ Ե

ՆՈԻՅՆՔ և ՀՐԱՉՅԱ

ՀՐԱՉՅԱ.— (հառաչ գալով) Կեցի՛ր, մի՛ սրբապղծեր անմեղ աղջիկ մը։

ՍՈԻՐՄԱԿ.— (սարսափած) Ա՜հ...

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— (ապշած) Հրաչյա՜...

ՍՈԻՐՄԱԿ.— Ո՞վ ես դու, անօրեն, որ խոստոովանության մը սրբազան կապը կը խզես հանդուգն սպառնալյոք։

ՀՐԱՉՅԱ.— Ես քեզ հոն մտիկ կընեի, այդ խոստովանությունը...

ՍՈԻՐՄԱԿ.— Լռե՛...

ՀՐԱՉՅԱ.— Կը տժգունի սև ճակատդ ալ, և լռության տակ ծածկել կուզես ամոթդ ու ոճիրդ։