Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնել իր18 գաղտնիքը և սփոփանք գտնել... Թշվա՜ռ կին։

ՇՈՒՇԱՆ․— Ի՜նչ գորովալից սիրտ մը ունիս, Վա՛րդ, ի՜նչ շուտով արտասվեցին անուշ աչքերդ... (ձեռքն անոր սրտին դնելով) ո՜րչափ ալ ուժգին կը բաբախե սիրտդ... հանդարտե, սիրելի՛դ իմ, անշուշտ կրնանք մեր ձեռքեն եկած ձեռնտվությամբը մխիթարել զինքը։ Դեպի այն կողմը երթանք․..
ՎԱՐԴ․— Կեցի՛ր․․․ Ահա համր ոտնաձայն մը կը լսվի․․․ Կերևի որ ինքն է․․․ սպասենք։
ՇՈՒՇԱՆ․— Բայց կաղաչեմ, հանդարտե՛։

Տեսիլ Ե
ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ․— (ձախ կողմեն մտնելով) Իզո՜ւր կաղաղակեմ․․․ ձայնս լսող չկա, Աստված անգամ երես դարձուցեր է ինձնե․․․ Թշվառ եմ ես, խելացնոր մը, որ ուր երթալը չը գիտեր և իր ոտիցը ներքև գերեզման կը փնտռե միշտ․․․ Մա՜հ․․․ Մա՜հ, ինչո՞ւ կը դանդաղիս․․․ ալ հույս չունիմ ես․․․ թշվառությանս չկա վերջ... Սուրմա՛կ, անիծյա՜լ ըլլաս դու հավիտյան և թո՛ղ իմ անեծքս միշտ քու կյանքըդ խռովե։

ՇՈՒՇԱՆ․— Ի՞նչ ունիս, կին դու, ի՞նչ աղետք պատահեցավ քեզ... Միթե դո՞ւ էիր հիմա ողորմագին երգողը...
ՄԱՐԻԱՄ.— Բայց19 ո՞վ ես դու, սիրուն աղջիկ․․․ գիշեր ատեն ի՞նչ բան ունիս հոս։