Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասիկա դժոխքեն փախած սև ուր վակ ան մ՚է... (Սուրմակ չարագույժ նայվածք մը կը ձգե անոնց վրա):

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— (սարսափած ճիչ մը կարձակե) Ա՜հ։
ՍՈՒՐՄԱԿ.— Ո՛վ հանդուգն, չե՞ս մտաբերեր, որ կղերն իր արդար բարկությանը մեջ կայծակ կամ անեծք ունի... Կուզես որ տարածեմ թևերս։
ՀՐԱՉՅԱ.— Ապո՞ւշ կը խաբես, ավելի օրհնենքեդ կը վախնամ, քան թե անեծքեդ։
ՍՈՒՐՄԱԿ.— Գիտցիր։ որ եթե այս խաչյալեն ներել և աղոթել սորված չըլլայի` հիմա զքեզ ափ մը մոխիր դարձուցած էի... Շնորհակալ եղիր, քեզի համար դեռ պիտի աղոթեմ, դու որ ճշմարտության ճամբեն մոլորած, ուրիշներն ալ քեզի պես կուզես մոլորել... Զգուշացի՛ր այդ ճամբեն քայլ մ՚ալ և ահա անդունդ մը ունիս... Դու զիս յանգետս նախատեցիր, այլ ես քեզի կը ներեմ... Վրեժը վատերուն կը վայլե... Բայց դարձյալ օր մը պիտի բողոքեմ քու անիրավ զրպարտությանդ դեմ. կը ցավիմ որ չես ճանչեր զիս և բարեգործություններս։
ՀՐԱՉՅԱ.— Կուզե՞ս որ տամ անունդ։
ՍՈՒՐՄԱԿ.— Սուրմակ երեց` Հիսուսի Քրիստոսի տրուպ ծառա։
ՀՐԱՉՅԱ.— Միտքդ բեր անցյալդ... Քու անունդ Սուրմակ երեց չէ, այլ...
ՍՈՒՐՄԱԿ._ (սարսափած և սպառնալից) Զգուշացի՜ր...
ՀՐԱՉՅԱ.— Սմբատ է... Պալատական։
ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Ո՛վ երկինք։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Պալատական...
ՀՐԱՉՅԱ.— Դու պալատական մ՚էիր։