Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրելիեն պիտի բաժնվի, թագավորը անդին կույս աղջիկ մը կառևանգե մորը գրկեն... Ի՜նչ սոսկալի են ասոնք, ո՜հ, որչափ երջանիկ եմ որ աղքատ ծնա, աղքատության մեջ սիրտը չը կորսվիր... այս խաչյալն ալ աղքատ Էր, բայց ո՛չ նվաստ․․․Նա թեպետ Աստված` կոխկռտեց ոսկին ու ծիրանին և միայն սեր ու ցնցոտի հագավ... որչափ կսիրեմ այն Քրիստոսը, որ քեզ ալ ինծի տվավ։

ՀՐԱՉՅԱ.— Ո՜հ, այդ անունը ինծի համար խիստ քաղցր է, Շահանդուխտ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Զիս.. շատ կսիրե՞ս, Հրաչյա։

ՀՐԱՉՅԱ.— Քու սիրտդ չը մրմնջեր, թե ես քեզ որչա՜փ կսիրեմ, վասնզի սեր բառը գուցե իմ սերս չկրնար բացատրել... Կը հասկնամ, Շահանդուխտ, կինը սիրելե ավելի կուզե սիրվիլ... Բայց ես գոհ կըլլամ միայն սիրելով, Աստուծմե ավելի պետք է սիրեմ զքեզ, վասնզի դու զիս Աստուծո կը տանիս։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ի՞նչ ըսիր, Հրալյա՜։

ՀՐԱՉՅԱ․— Բայց ինչո՞ւ սոսկացիր, դու իմ սիրույս չափը կուզես իմանալ․․․ Ո՜հ, ներում, Շահանդուխտ, եթէ դու հրեղեն մ'ըլլայիր և եթե Աստուծմե գերագույն մեկն ալ եղած ըլլար, անկե ալ ավելի կը սիրեի, Շահանդուխտ, ո՜հ, ո՞վ ես դու....

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Քու եղբայրդ... Ներե... հանցավորը ես եմ...

ՀՐԱՉՅԱ.— Ա՜հ, որչա՜փ գեղեցիկ է մարը մտնող արևուն ճաոագայթը քու սիրահար ճակտիդ վրա... Որչա՜փ փառազարդ է այս տնակը, ուր քու շրթունքդ եղբայր կը կոչեն զիս։