Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեր, որ մայր մը թագավոր հորմե մը ավելի կընտրեմ... Դու մեռնի՜ս այդպես գեղեցիկ ու բարեսիրտ։ ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Մի' ըսեր ինձ, թե գեղեցիկ եմ, վասնզի ատե֊ լությանս կայծն ավելի կարծարծե այդ րառը... Նախան֊ ձըն ու վիշտր սրտիս զգացումները խեղդեցին. ես որ բարեսիրտ էիճ ատելության պատկերն ըրին զիս... Կա֊ տեմ ես աշխարհի ճաճանչները, որոնք սիրո ժպիտներ են... Ես ավեչի կը սիրեմճ երբ երկինք սև, աշխարհ փլա֊ տակ և բնությունը լուռ ու տխուր ԸԱա։ ՀՐԱՉՅԱ.— Րայց, մայր իմ, չե*и խնայեր քու զավկիդ... Այն արցունքները, զոր գու մենության մեջ կը թափես' իմ կուրծքիս վրա կը կաթին ու կը սառին... Մ խիթարվե', մայր իմ, շատ անգամ գերեզմանի մը քով ծաղկունք կը փթթին... Մնաս բարով, մայր իմ։ ՀԵՐԱՆՈԻՅՇ.- Ո“ ւր պիտի երթաս, Հրաչյա... Կարծեմ կույս մը քեզի կսպասե ծառի մը հովանիին տակ, ուսկից գիրկընդխառն պիտի դիտեք վերջալուսույն հետին կար¬ միր ճաճանչները և հետո գիշերվան մութին մեջ պիտի համրեք երկնքեն թռչող աստղերը. այնպես չէ՞, Հրաշ֊ յա... Ի՜նչ գեղեցիկ է սիրելը և սիրվելը... ՀՐԱՉՅԱ.— Սակայն, մայր իմ... ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Գնա', Հրաչյա... Րայց մեկ մ՝ալ ե*րբ պիտի տեսնվինք։ ՀՐԱՉՅԱ.— Անշուշտ վազ առավոտ, մայր իմ (կը մեկնի): ՀԵՐԱՆՈԻՅՇ.֊ Գուցե... 227 —