Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսիլ Գ ՍՄԲԱՏ և ԱՐՏԱՇԻՐ ՍՄԲԱՏ.— (թագուհվույն ետևեն մեկուսի) Միթե ես զքեզ չէ՞ի սիրեր, անգութ, բայր ես հիմար եմ։ ԱՐՏԱՇԻՐ.— (ներս մտնելով) Ի՞նչ ըրիր> Սմբատ։ ՍՄԲԱՏ.— Շավարշ տվեր է, տեր արքա, և նա գոհությամբ ընդուներ է։ ԱՐՏԱՇԻՐԵվդեռ... ՍՄԲԱՏ.— Գուրե քիչ մր ետքը, տեր արքա... ԱՐՏԱՇԻՐ.— Սպահս՞վ ես։ ՍՄԲԱՏ.— Ինշպես ապահով եմ զորականին աղջկան գեղեր- կության վրա։ ԱՐՏԱՇԻՐ.— Ա՜հ, թշվառական, սիրույս բորերը բորբոքել կուզես։ ՍՄԲԱՏ.— Բավական է որ քիչ մը ժամանակի համար ըլլան։ ԱՐՏԱՇԻՐ.— Ի՞նշպես, Սմբատ, շեմ հասկնար։ ՍՄԲԱՏ.— Ըսել կուզեմ, թե վաղ առավոտ այն աղջիկը քեզ անկողնեդ գուրե պիտի արթնրնե իր անույշ ձայնովր։ ԱՐՏԱՇԻՐ.— Թշվառակա՜ն։ ՍՄԲԱՏ.— Բայր ասով շեմ ուզեր ըսել, թե այս գիշեր քուն շը քնանա։ ԱՐՏԱՇԻՐ.— Սատանա', եթե թագ չունենայի, զիս քու խա֊ ղալիքդ կընեիր։ ՍՄԲԱՏ.— (ակնսւծությամթ) Տեր արքա... Ես ծառայելով գոհ կըլլամ, ԱՐՏԱՇԻՐ.— Շատ աղեկ կը ճանչեմ զքեզ, Սմբատ։ ՍՄԲԱՏ.— Ուրեմն, տեր արքա, քիչ ատենեն թագուհին դիակ — 229 —