Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծփար․ քանի մը վայրկյաններ ալ անցան և արևն աներևութացավ... ոսկեփայլ լուսինը հորիզոնէն վեր կը բարձրանար. ընտանյացս միության ժամը մոտեցեր Էր... Բնակարանիս ճամփան բռնեցի՝ գետնեն ծաղիկ ժողվելով... Երջանի՜կ օրեր... Հանկարծ ձայն մը առի, որ իմ անունս կուտար․․․ դողացի․․․ դեպի ձայնին եկած կողմը դարձա, և մեկը չի տեսա... սիրտս ուժգին թունդ առավ․ և20 դարձյալ ճամբաս շարունակել սկսա. նորեն լսեցի ձայնը․ դարձյալ և տեսա երիտասարդ մը, որ քիչ մը անդին ծունր եկած զիս կը կանչեր...

ՇՈՒՇԱՆ.— Եվ ո՞վ էր այդ անձը...
ՄԱՐԻԱՄ.— Ճանչցա զինքը, ճանչցա այն, որուն սերս խոստացեր էի, երբ աղջիկ էի... Սարսուռ մը եկավ վրաս և չը կրցա ճամբաս շարունակել... Սերը բռնեց զիս... Ակամա քանի մը քայլ ուղղեցի իրեն..․ վայրկենե մը բազկացս մեջ տեսա զինքը... Սե՜ր աղետաբեր... Վերջապես բաժնվեցանք իրարմէ... Քանի մը օր անցան, փափագած ժամս հասավ և իրեն հետ այս լեռներուն մեջ փախանք... ա՜հ... հոն գիտցա արցունք թափել և վշտանալ․ անառակ եղեռնագործե մը զավակ մունեբա Գեղամ անուն և զայն առած այն ոճրագործեն հեռացա. զավկիս հետ միատեղ բավական ատեն ապրեցանք... Ամիս մը կա, որ զավակս ալ կորսնցուցի, այնուհետև՝ ոչխարներս, որով կը սնանեինք։ Անկե ի վեր է թշվառ կյանք մը կանցնեմ, մինչև անգամ մուրալու ստիպվեցա՝ գյուղե գյուղ, անտառե անտառ, լեռնե լեռ թափառական շրջելով... շատ զղջացի ըրածիս վրա, այլ ի զո՜ւր... Ա՜հ,