Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՐՏԱՇՒՐ.— Բայց բավական է որ մեկ մը թևերուս մեջ տես- նեմ։ ՍՄԲԱՏ.— Այո', տեր արքա, կին մը պետք է որ թագը մո֊ տեն տեսնե, այն ատեն ոչ միայն սերը, այլ կյանքն ալ կուտա։ ԱՐՏԱՇՒՐ.— Շատ խորագետ ես, Սմբատ, քեզ տեսնեմ, թա - գըս չը տված՝ կարենայի աշխարհ վայելել... Ւ*նշ կընե ինծի ազդը, բայց РШЧС հրաշքներ կրնա գործել... Թող թագավորը և ժողովուրդը միայն ինքզինքնին մտածեն... Թող առնեն Հայաստանր և ինծի գեղանի հավերժահար- սեր տան, ես ատով գոհ կըլլամԹագավորի մը մա¬ կան կը վայլե և ժողովրդի մը' սուր, այն հնձե, ես վա֊ յելեմ... Սմբատ, երբ միտքս կուգա այն աղջկան գե֊ ղեցկությունը, վայրկյան մը թագս անգամ կը մոռնամ։ ՍՄԲԱՏ Տեր արքա, գեղանի աղջիկ մը քեզի համար վարզի մը կյանքն անգամ չունի... կը տեսնենք։ ԱՐՏԱՇՒՐԲայց դեռ դու հոս ես, Սմբատ։ ՍՄԲԱՏ.— Քայլ մը տեղ է, լեռ շի կ ա միջոցը, տեր արքա։ ԱՐՏԱՇՒՐ.— Գիտե*и երբեմն ծաղիկե մը թույն կը հուսաց֊ վի։ ՍՄԲԱՏ.— Ես հոտոտեր եմ, տեր արքա, դու ապահով և հան֊ զիստ եղիր. երբ վերադառնամ, թագուհին մեռած պիաի րլլա։ ԱՐՏԱՇՒՐ Եվ ես իր գերեզմանին դոներեն ավելի լավ պի¬ տի նշմարեմ աշխարհը։ — 231 —