Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այո... ո՜հ, գթա՛ ինծի, ազատե՛ զիս այս ցավեն... Կաղաչեմ, կը պաղատիմ։

ԱՐՏԱՇԻՐ.— Բայց չեմ հասկնար։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Օ՛ն, կանչե պալատականները... Օգնությո՜ւն...

ԱՐՏԱՇԻՐ.— Լռե՛...

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Արտաշիր... վրե՞ժ կառնես։

ԱՐՏԱՇԻՐ.— Գրեթե...

ՇԱՎԱՐՇ.— (կես մը երևալով մեկուսի) Կարծես թե օգնության ձայն մը եկավ։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Ա՜հ, անօրեն... կը հասկնամ, քիչ մը առաջ Շավարշին հետ օրհնած ջուր ղրկեցիր, թույն խառներ Էիր դուն հոն։

ՇԱՎԱՐՇ.— (մեկուսի) Ի՜նչ կը լսեմ, Աստված իմ։

ԱՐՏԱՇԻՐ.— Գե՞շ ըրի, Հերանույշ, կազատեմ զքեզ Արտաշիրեն, կազատեմ զքեզ այն կյանքեն, ուր միայն ատելություն և վիշտ ունեցար։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Դողա՛... ուրվական մը ունիմ։

ԱՐՏԱՇԻՐ.— Բայց ես մեծ քար մը պիտի դնեմ գերեզմանիդ վրա, զոր դու չը կարենաս գլորել և դուրս նետվիլ։

ՇԱՎԱՐՇ.— (մեկուսի) Ի՞նչ կանցնի, հոս, տեր Աստված։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Բայց դեռ ողջ եմ, դեռ կը շարժին շուրթերս, անեծք մ՝ունիմ։

ԱՐՏԱՇԻՐ.— Վայրկենե մը հետդ պիտի տանիս։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Երկինք նայե անգամ մը:

ԱՐՏԱՇԻՐ.— Չե՛մ դողար։

ՀԵՐԱՆՈԻՅՇ.— Դժոխք նայե ուրեմն։

ԱՐՏԱՇԻՐ.— Չե՛մ տեսներ։