Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Գ

Թագավորին պալատը.- Գիշեր-Բ արարվածին տեսարանը




Տեսիլ Ա




ՍՄԲԱՏ և ՇԱՎԱՐՇ



ՍՄԲԱՏ.- Թագուհին ի՞նչ եղավ, Շավարշ... Դո՞ւն ալ բան մը չը տեսա՞ր։

ՇԱՎԱՐՇ.- Ինծի մի հարցներ, տեր իմ, ոչ բան մը տեսա և ոչ բան մը գիտեմ։

ՍՄԲԱՏ.- Տեր Աստված... Բայց քահանայն կեղծ ու ծպտլալ մեկն եղած չըլլա՞:

ՇԱՎԱՐՇ.- Ո՛չ տեր իմ... Շատ բարեպաշտ կերևեր։

ՍՄԲԱՏ.- Ըսել է թե տեսար զինքը։

ՇԱՎԱՐՇ.- (տատամսելով) Ո՛չ, ո՛չ... այս պալատեն ներս մտած ատենը տեսա։

ՍՄԲԱՏ.- Ե՞տքը։

ՇԱՎԱՐՇ.- Ետքը... ետքեն պատահածին բոլորովին անտեղյակ եմ։

ՍՄԲԱՏ.- Բայց ի՞նչպիսի մարդ էր քահանայն։

ՇԱՎԱՐՇ.- Աստուծո մարդը, երկայն մորուք, խոժոռ դեմք,