Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղցր սիրույն և հարgանացը... Եվ գուցե հիմա նա կատե զիս, և եթե երթամ` կը վռնտե զիս։

ՎԱՐԴ.— Կը սխալիս, մա՛յր իմ։ Ինքը դեռ կը սիրե քեզ, ինքը չը գիտեր քու պատմությունդ, այլ անհետացած կը կարծե քեզ, հիմա եթե զքեզ իրեն տանիմ, ինքը պիտի բանա յուր24 գիրկը։
ՄԱՐՒԱՄ․— Իսկ եթե գաղտնիքս իմանա, պիտի...
ՎԱՐԴ․— Ներե քեզի․․․ Շուշա՛ն, դու ալ գրկե մայրս... Քանի մը օրեն, մա՛յր իմ, դու ալ մեր հարսանյացը ներկա պիտի ըլլաս, դու ալ պիտի օրհնես մեր երջանիկ միությունը...
ՁԱՅՆ ՄԸ․— (հեռուեն) Օգնությո՜ւն... Օգնությո՜ւն․․․
ՎԱՐԴ․— Ո՜հ․ տղու մը ձայնն է... Երթամ, տեսնեմ, ի՛նչ կա (կերթա):
ՄԱՐԻԱՄ․— Կեցի՛ր․․․ Կեցի՛ր... Վտանգ մը չըլլա (ետևեն կերթա):
ՇՈՒՇԱՆ․— Ի՞նչ խոսք էր որ Վարդի բերնեն թռավ․․․ Հարսանի՜ք, ո՜հ, քիչ ատենեն Վարդ իմ ամուսինս պիտի ըլլա... քիչ ատենեն ամուսինս պիտի կոչեմ զինքը․․․ Ի՜նչ երջանիկ միություն...


Տեսիլ Ջ


ՇՈՒՇԱՆ և ԳԵՂԱՄ


ԳԵՂԱՄ.— (տխուր քալելով և Շուշանա պատահելով25) Շուշա՜նն է..․ (ծունր կուգա):
ՇՈՒՇԱՆ․— Երիտասարդ մը դիմացս ի ծո՜ւնր․․․ ոտք ելի՛ր և ըսե՛, ի՞նչ կը խնդրես ինձնե (ոտք կը հանե):