Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրուդ կայծը մարելու չափ զորավոր են․․․ Այս բանը զիս կը զարմացնե․ գո՜ւթ... Ի՞նչ ըսել կուզեն մարդիկ գութ ըսելով... Թագավոր ըլլալ և աղջիկե մը հաղթվիլ, որ ոչ սուր ունի և ոչ հուր, այլ քանի մը աղի կաթիլ... կր վախնա՞ս արցունքը կոխկռտելու, տեր իմ, կտեսնեմ որ հեռուեն կը սիրես միայն։

ԱՐՏԱՇԻՐ.— Սմբատ, այնպիսի սրտառուչ ձայնով խոսք մ՚արտասանեց, որ զիս սարսափեցուց ու սառեցուց։

ՍՄԲԱՏ.— Ի՞նչպես, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Անգութ սիրտն ալ երբեմն փոքր բանե մը կը հուզի... Վերջապես խոստացավ երեք օրեն սիրել զիս, խե՜ղճ աղջիկ, գուցե կը հուսա, որ երեք օրեն ձեռքես կազատի... Բայց գուցե զինքն արձակե՞մ, Սմբատ։

ՍՄԲԱՏ․— Ի՞նչ կըսես, տեր արքա․.. Մեկ մ՛ալ չես կրնար գտնել այնպիսի գեղեցիկ․․․ կը տեսնեմ որ ջուրին մեջ ինկած անգին գոհար մը չես ուզեր առնել, վախնալով որ ձեոքդ կը թրջի։

ԱՐՏԱՇԻՐ.— (մեկուսի) Նենգավոր, կուզէ սիրո բազուկներով կաշկանդել զիս․․․ (բարձր) Սմբատ, ի՞նչ ընեմ ես այն գոհարը, մինչդեռ թագիս և կյանքիս կը դավադրեն... Թագուհվույն դիակը կանհետանա պալատեն..․ մէկը չը տեսներ։

ՍՄԲԱՏ.— Բայց դու քիչ մը առաջ քաջասիրտ էիր, տեր արքա, է՛հ, ո՞վ պիտի արձանանա դեմդ․ ժողովո՞ւրդը․ ասոր ձայնը շուտ կը խեղդվի արյան մեջ... Դյուրի՞ն է միթե գահ մը տապալել, որո կը հսկեն բանտ, աքսոր և սուր... Անհոգ եղիր, տեր արքա, գահդ Հայեն զորավոր է. ժողովուրդին բանտ, կղերներուն աքսոր և նախարարաց