Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏԱՇԻՐ.— Զքեզ ալ կը ճանչեմ։

ՍՊԱՆԴԱՐԱՏ.— Ուրիշ հրաման մը, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Հսկե՛ թագավորիդ...

ՍՊԱՆԳԱՐԱՏ․— Գլուխս քուկդ Է, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Գնա՛, (Սպանդարատ կը խոնարհի և կը մեկնի) հաղթեցի․.. Շահանդուխտ, քու մեկ համբույրդ բավական Է ճակատս վեհաշուք պսակելու... Դափնին աշխարհակալին, ես վարդը կը սիրեմ․ արևը թշվառին, ես քու ժպիտը կը խնդրեմ. քնարը փառասերին, ես քու սիրտդ կուզեմ. երկինք հիմարին, ես զքեզ կը պաշտեմ (պատկերը կը փոխվի):

ՊԱՏԿԵՐ Բ

Գիշեր է.— Փառներսեհի ապարանը.—մեծ և փառավոր սրահ մը.— Տեսարանը բացված ատեն բոլոր նախարարները շքեղ սեղանի մը բոլորտիք շրջապատված են և գինիի գավաթներ առած ձեոքերնին հետևյալը կերգեն:

Տեսիլ Զ

ՓԱՌՆԵՐՍԵՀ, ՎԱՉԵ, ՀՄԱՅԱԿ, ՆԱԽԱՐԱՐՔ և ԶՈՐԱՊԵՏՔ

Ակոռիի քաղցր է գինին,
Որով հրճվի ավագանին,
Խմեն ապրին Հայն, Հայաստան,
Մարտի օրեր տեղին թող տան։

Կեցցեն հավերժ իշխանք հայոց,
Վառին փառաց ճաճանչ ու բոց․