Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ Հայաստան մնա անսասան
Ցիշխանության Արշակունյան:

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Հայաստանի կենացը։

ԱՄԵՆՔԸ․— Հայաստանի կենացը։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Թագավորին բարուց ուղղությանը։

ԱՄԵՆՔԸ․— Թագավորին բարուց ուղղությանը։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Աղջկանս կենացը։

ԱՄԵՆՔԸ․— Թագուհվույն կենացը։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ամենուս ալ կենացը։

ԱՄԵՆԵՔԸ․— Այո՛, ամենուս ալ կենացը (կը խմեն):

ՎԱՉԵ.— Իշխանդ Սյունյաց, ես ալ առանձին գավաթով մը ծննդյանդ տարեդարձը և երկար կյանք կը բարեմաղթեմ (կը խմե):

ՀՄԱՅԱԿ․— Ես ալ Արծրունյաց իշխանին համամիտ և համախոս եմ (կը խմե):

ԱՄԵնՔԸ․— Մենք ալ նույնպես (կը խմեն):

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Ես ալ իմ հանդեսս պատվող հանդիսականաց շնորհակալության և երկար կենաց գավաթ մը ահա կը քամեմ։

ԱՄԵՆՔԸ․— Կեցցե՜ իշխանն Սյունյաց։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Կեցջի՜ք և դուք, իշխանք և զորապետք... Այս հանդեսը թող մեր մեջ անմոռաց մնա, այս սեղանը որ խաղաղության և սիրո բագին մը կը ներկայացնե... Մանավանդ զձեզ հոս հրավիրելուս պատճառն ուրիշ բան չէր, այլ գրեթե ազգին վիճակին վրա խոսելու և խորհելու, կը տեսնէք որ Արշակունի հարստությունը կը տատանի։

ՎԱՉԵ․— Իշխանդ Սյունյաց, ավելի աղեկ է որ ամեն իշխան