Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ և բնությունն իսկ կլռե... Բարձրաձայն լալը խենթի գործ է։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Կամ գուցե մուրացկան մ'ըլլալու է։

ՎԱՉԵ.— Բայց դարձյալ անխելք։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Այնպես չէ, իշխան, գիշերվան լռության մեջ կը գոչե, որպեսզի երկինք իր ձայնը լսե։

ՀՄԱՅԱԿ․— Իրավունք ունի, իշխանը։

ՎԱՉԵ.— Խեղճը չը գիտե, որ երկինքը վառ, բայց անտարբեր աչեր ունի միայն... Մենք ալ անտարբեր ականջ։

Տեսիլ է

ՆՈԻՅՆՔ և ԶԱՐՄՈՒՀԻ

ԶԱՐՄՈՒՀԻ.— Օրհասական Հայաստանն է ձայնողը, Հայոց իշխաններ։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ո՞վ է այս կինը։

ՎԱՉԵ.— Սա մուրացկանն է անշուշտ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Որ հայրենասիրություն կը մուրա։

ՎԱՉԵ.— Գավաթ մը գինի կա, գոհ կըլլաս՞... եթե ոչ՝ գնա՛։

ԶԱՐՄՈՒՀԻ. — Կը վախ՜նաս արյուն տալու Հայաստանի երակացը։

ՎԱՉԵ.— Ձեզի չըսի՞ արդեն, որ այս կինը խենթ ըլլալու է։

ՀՄԱՅԱԿ.— Աղեկ գուշակեր ես, իշխան։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Չեմ հասկնար, կին դու, ի՞նչ ըսել կուզես։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Արշակունյաց դագաղին համա՞ր կը վառեք այս ջահերը, Հայաստանի մահվա՞նը կը խմեք այս գինիները... Խենթ եմ ես, խենթ կոչելով կուզեք ճշմարտության