Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԵՂԱՄ.— Նայվա՜ծք մը... ժպի՜տ մը... րա՜ռ մը...

ՇՈՒՇԱՆ.— Զեմ հասկնար ըսածդ, բացաարե՛ միտքդ։
ԳԵՂԱՄ.— Եթե ըսեմ՝ լեզուս առաջ չերթար... ո՛հ, կը սիրեմ զքեզ, Շուշա՛ն։
ՇՈՒՇԱՆ.— Եկուր Վա՛րդ։
ԳԵՂԱՄ.— Ո՛հ, լռե՛, լռե՛, կաղաչեմ, գթա՛ ինծի...
ՇՈՒՇԱՆ.— Բայց կը զարհուրեցնեն զիս քու խոսքերդ, կը հասկնամ որ...
ԳԵՂԱՄ.— Ո՜հ, մտիկ ըրե՛... Ոտքերուդ տակ սիրտ մը կը կոխկոտես, և այն սիրտը ամեն մեկ քայլափոխիդ մեկ մեկ կաթիլ արյուն կը հեղու... Սիրտ մը ունիմ՝ քեզ կը
նվիրեմ և դու զայն կարհամարհես... Ուրեմն ծակե այս սիրտը, որ ամեն մեկ վայրկյան քեզի համար կը բաբախե և ավրե՛ դաշույնով մը այն անունը, զոր սերը իր կրակե գրիչովը սրտիս խորը գրեց։ Թո՛ղ թառամին այս շրթունքները, որոնք ամեն վայրկյան քու անունդ կը մրմնջեն... Եթե անարժան եմ քու սիրոլյդ... դեռ «չեմ սիրեր» չըսած՝ խողխողե զիս կաղաչեմ... Ո՛հ, անգութ ես եղեր, Շուշա՛ն, ես կարծեցի որ պիտի գթաս վրաս... բայց խաբվեր եմ... բառ մը՝ այո կամ ոչ. պիտի սիրե՛ս զիս... Դու կուլա՛ս... Ուրեմն հավատա՛մ, որ կը սիրես դու զիս... Ո՛հ, ինձ դարձուր նայվածքդ, խոսե՛, սիրտս մի՛ հատցուներ։
ՇՈՒՇԱՆ.— (մեկուսի) Այո՛, կուլամ Վարդ, խեղճ երիտասարդ, վասնզի գիտեմ, թե ի՞նչ է սիրելը և չը սիրվիլը:
ԳԵՂԱՄ.— Ի՞նչ կը մտածես, պիտի սիրես զիս, այնպես չէ ... Ո՛հ, ուրեմն գրկես զիս, և երջանիկ ըլլանք, գիրկս հանգչած՝ հնչե՛ սրտիս քու սիրո խոսքերդ և հուսահատությունս փարատե, ինչպես որ սոխակն անտառին խորը