Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնն անարգել ու խեղդել. հայոց իշխաններ, ամենքնիդ մեկ մեկ ազգ եղած՝ հայ ազգը վերջապես պիտի տապալեր և ձեր շիրիմներուն վրա լքյալ ապագայն կապարյա մատներով անեծք պիտի դրոշմե և իր նայվածքին առջև ձեր մաշած ոսկրները պիտի դողդողան... կը խնդաք.․․ բայց ամպերը կը գիզվին, քիչ ատենեն կայծակը պիտի որոտա։

ՎԱՉԵ.— Կը զարմանամ, որ խենթի մը պատգամներուն ունկնդիր ըլլալով կը մոռնանք գինին ու խնդումը, իշխանդ Սյունյաց, օ'ն, գինին մեզի կը խոժոռի և իր կրակոտ նայվածքը կը հանդիմանե զմեզ։

ՀՄԱՅԱԿ.— Իշխանն իրավունք ունի. արդեն գիշերը կը տարաժամի և ապարանին ջահերը քիչ ատենեն կը մարին, մեզի համար շատ սուղ է այս փառավոր գիշերը... իշխան։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ուրեմն թողեք որ երթա։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Ո՞ւր... Այն փլատակներո՞ւն մեջ, ուր շատ հեծեցի, այն նախնի դյուցազանց շիրիմներո՞ւն քով, որոնք շատ թրջեցի․.. Հայոց իշխաններ, Հայաստանն է որ աղիքներուս մեջեն կը հեծե... Շատ կը սխալիք. այն՝ զոր մուրացկան և խենթ կը կարծէք և վրան կը խնդաք, երբեմն թագի մը տակ լացած Է Հայուն ու Հայաստանի վրա։ Ես զձեզ կը ճանչեմ և գրեթե ամենքնիդ ալ զիս կը ճանչէք, բայց ցնցոտիի տակ ձայնը ու փառքը կը մարի․ Հայոց իշխաններ, դուք գինի կը խմեք, ջահեր կը վառեք, Հայաստանի կյանքր կը թունավորեք, փառքը կը մարէք.․․

Դուք կը խնդաք, Հայությունը գէրեզմանի մը շուրջր կը դողդողա... Երբ փոթորիկը պայթի՝ նախ աղքատին հյուղակը կը տապալի, այնպես չէ՞... Ձեր ապարանները ոսկի