Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

սյուներ ունին, բայց դողացեք. այն յուրաքանչյուր սյունին ետևը մեկ մեկ սոսկալի ուրվականներ պահված են, որ օր մը անշուշտ ձեր սիրտն ու խիղճը պիտի բզկտեն․..Դարձյալ կը կրկնեմ, այն՝ որ ձեր դիմացը կը տեսներ՝ մուրացկան չէ, այլ կին մը, զոր կը ճանչեք դուք։

ՎԱՉԵ.— Այո՛ թագուհի մը... Մութի մեջ ստվերներու թագուհի։

ՀՄԱՅԱԿ.— Խենթ մը ազատ է նաև Աստվածուհի մ՚ալ ըլլալու, իշխան։

ԶԱՐՄՈՒՀԻ․— Ա՜հ, ես միշտ խենթ... դուք միշտ անսիրտ. ուրեմն իզո՜ւր կը գոչեմ։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Պալատականք, դուրս հանեցեք այդ կինը։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Դու ալ զիս կը վռնտես իբրև խենթ, ինչպես Արտաշիր պալատեն․․. Դեռ ողջ եմ ես և կը հեծեմ ․․․ Փառներսեհ, չը ճանչցա՞ր Զարմուհին, այնպես չէ՞ (բարկացած կը մեկնի):

Տեսիլ Ը

ՆՈԻՅՆՔ բացի ԶԱՐՄՈՒՀԻԵՆ

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— (զարմացած) Մայր թագուհի՜ն։

ՀՄԱՅԱԿ.— Ի՞նչ կըսես, իշխան։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Այո՛, մուրացկան կամ խենթ չէ նա, այլ նույն ինքը Զարմուհին։

ՎԱՉԵ,— Բայց նա պալատեն արտաքսվելեն վերջը գրեթե անհետացավ և մեռած հրատարակվեցավ։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— ահա այդ պատճառավ է, որ զինքը չը կրցա ճանչել։