Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՄԱՅԱԿ.— Իսկ եթե ճանչնայիր, ի՞նչ պիտի ընեիր։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Զինքը չէի նախատեր այսպես։

ՎԱՉԵ.— Ըսել է որ թագավորը զրպարտությամբ զինքը խենթ հրատարակեր։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Կը հավատամ... վասնզի աղեկ կը հասկնամ, որ խենթ չէ։

ՀՄԱՅԱԿ.— Բայց ուսկից էր, որ այս գիշեր պաղ ուրվական մը մեր հանդեսին մեջ նետվեցավ։

ՎԱՉԵ.— ճշմարիտ է... Ո՜րչափ դժբախտ ենք եղեր, իշխան։

ՓԱՌՆԵԹՍԵՀ.— Օ՛ն, իշխանք և զորապետք, շարունակենք խնդումնիս, չեմ ուզեր, որ իմ ապարանիս մեջ ջահ մը մարի կամ սիրտ մը տխրի այս գիշեր, որ մեզ համար միության խանձարուր մ՚է, զվարճության համեստ թագուհի մը, խավար մը, ուր կը գլորի անցյալը իր կնճռոտ ճակտովը, ուրեմն խմենք ու խնդանք, մինչդեռ ողջ է Հայաստան, մինչդեռ սուրն ազատ կը շարժի մեր մեջքը։

ՎԱՉԵ․— Հիրավի, իշխան, զվարճությունն ազատներու և իշխաններու համար է․ մեր ձեռքը գինիի գավաթ կը շողշողա և ժողովուրդին ձեռքը՝ սուր. նա կը զարնե, մենք՝ կը խմենք... Նա գինին արյուն կը կարծե, կը պատկառի այն ծիրանիեն, որ իր կանգնած հաղթության դրոշն է։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Իշխանք և զորապետք, մինչև առավոտ սեղանակիցներս եք (խմելու կսկսին):

ՏԵՍԻԼ Թ

ՆՈՒՅՆՔ և ՍՈՒՐՄԱԿ

ՍՈԻՐՄԱԿ.— (դրանը մեջ կերևի՝ պատանքով դիակը կանգնեցուցած) Ի՛նչ է այս, ուրախության գավաթներու բախյուն