Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԻՐ.— Ես Ասաված մը չեմ... այլ թագավոր մը, որ կըսիրե ու չսպաններ։

ՇԱՀԱՆԴՈԻհՏ.— Ուրեմն բա՛ց ինծի այս պալատին մարմարյա դռները։

ԱՐՏԱՇԻՐ.— Շահանդուխտ, չե՞ս հասկնար․.․ կը սիրեմ զքեզ։

ՇԱՀԱՆԴՈԻհՏ.— Իսկ ես կը մեռնիմ, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Բայց դու դեռ նորատի ու գեղանի ես... Տես ոսկեհուռ ծունկերս քու առջիդ կը չոքին, մինչդեռ վատ կը համարիմ ինքզինքս Աստուծո մը առջև խոնարհելու... Եթե զիս լի պիտի սիրեիր, ուրեմն ինչո՞ւ համար այդչափ գեղեցիկ եղար... Այդ սիրո կայծերդ սիրտս վառեցին... Եթե քեզի նման գեղջուկի մը տված ես սիրտդ՝ թող նա ինծի տար իր բահը և ես իրեն կուտայի գահս, միմիայն քեզնե սիրվելու համար... Խոսե, Շահանդուխտ ի՞նչ պետք Է որ ընեմ...

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Բաժնվինք իրարմե, տեր արքա... Առջի պես դարձյալ դուն՝ թագավոր, ես՝ գեղջկուհի... դուն՝ քու պալատդ, ես՝ իմ տնակս։

ԱՐՏԱՇԻՐ.— Շահանդո՜ւխտ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ. — Ուրեմն ի՞նչ ընեմ, տեր արքա։

ԱՐՏԱՇԻՐ.— Հիրավի փշոտ վարդ մ'ես եղեր։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.- Տեր արքա, վարդին բացած վերքերը դեռ չը բուժած՝ ինքը կը թոռմի։

ԱՐՏԱՇԻՐ.- Բայց եթե դուն փուշ և սուր, կայծակ և մահ ալ ըլլաս, դարձյալ պիտի սիրեմ զքեզ, քանի որ գեղեցկության մեջ սիրո ժպիտ մը եղար ու սիրտս գրավեցիր... Եթե ես չեմ կրնար գեղջուկ մ'ըլլալ, գոնե դուն թագուհի եղիր և քու սիրո ժպիտովդ լույս տուր թագի տակ նսեմացած