Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԴ.—+ Տղա մը լճին եզերքը զվարճացած ատեն` դիպվածով մեջն ինկեր է։

ՇՈՒՇԱՆ.—+ Ազատեցի՞ր զենքը։

ՎԱՐԴ.—+ Այո՛ և իր մոտակա բնակարանը տարի։

ՇՈՒՇԱՆ.—+ Ո՜հ, Վա՛րդ, պահապան հրեշտակ մ'ես դու... (կերթան առջևեն):

ԳԵՂԱՄ.—+ Ո՜հ (հուսահատ հեռանալով):


Տեսիլ Ը


ՍՈՒՐՄԱԿ և ՏԻՐԱՆ (ձախ կողմեն կուգան):


ՍՈՒՐՄԱԿ.—+ Որչա՜փ պտտցուցիր զիս և դեռ չը գտանք... միթե խաբեցի՞ր զիս։

ՏՒՐԱՆ.—+ Ւնչո՞ւ պիտի խաբեմ... Թշվառականները եկած ատենս կը շրջագայեին։ Այս բարկությանս ատեն եթե գտնեմ` այնպիսի հարված մը պիտի տամ ինծի դեմ դնողին, որ երկու կտոր պիտի ըլլա։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Լռե՛, պոռոտախո՜ս, զանոնք գտնելու է հիմա, վասնզի կես գիշերվան մոտ է... Գուցե բնակարաննին դարձած ըլլան։

ՏԻՐԱՆ.—+ Ուրեմն վաղ գիշերվան ձգենք մեր ձեռնարկությունը, վաղ գիշեր անպատճառ կը կատարենք և ալ կը հաջողի։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Միթե մինչև վաղը մտատանջության և կարոտանաց դա՞ր մ'ալ պիտի անցնեմ ես։ Ո՛չ, ո՛չ, չեմ կրնար այս սիրույն դիմանալ, միթե չգիտե՞ս, թե ի՞նչպես կայրի սիրտս...

ՏIՐԱՆ.—+ Ուրեմն մեկ մը երթամ տանը կողմերը դիտեմ, դու