Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը խոնարհեցներ, եթե իր բանակին մեջ իր զորքերեն շսպանվեր։ ՎՌԱՄ.— Եվ ի՞նչ եղավ Արշակունի հարստությունը... Իրնախարարներեն մին Պարսկաստանի շահուն համար Արշակուիի ձեռքեն նախագահությունը հափշտակեց և հիմա անոր հաջորդներեն մեկն ալ իր գահր բոլորովին Պարսկաստանի կը ծախե... Եվ ի՞նչ պիտի ընդունի անոր փոխարեն, եթե ոչ նախատինք և անկում... Զարմանալի ազգ մէ Հայը... Դու ալ Հայ ես Սուրեն, ըսե, ի՞նչպիսի մարդ է Հայը։ ՍՈՒՐԵՆ.— Հայը Հայ ծնելուն միշտ կը դժգոհի, տեր արքա, Հայը հուսահատ ու դժգոհ ազդ մէ. իր փառքը, զորությունը և ճոխությունը միշտ անկատար կերևին իր աչքին... Եթե բոլոր տիեզերաց ալ տիրե, դարձյալ իր հաղթանակն իրեն համար անկատար կերևի. օտարին շատ կը հարի և, ասով ավելի օտարասեր, քան թե հայրենասեր ազդ մը կը սեպվի։ Ահա կը տեսնես, որ ինքն իրեն փրկութենեն հուսահատած Պարսկաստանեն կակնկալե զայն... Ինքը շատեր օտարը և կըկարծե, թե օտարն ալզինքը չատեր... Հայը բարեսիրտ՝ միշտ ուրիշեն բարեսրտություն կակնկալե և միշտ կըխաբվի... Դեռ զարմանալին կա, տեր արքա, մտածե մեկ մը. այսչափ ներքին խռովություն և ատելություն և միշտ ամեն կողմեն արտաքին հարված. դեռ Հայը կանգուն է և ազգ մ'է... Ես կըսեմ, որ եթե բոլոր աշխարհ կործանի ու խառնա¬ կի, դարձյալ Հայը Հայ է։ ՎՌԱՄ.— Բայց եթե այսպես Վռամի ապաստանի՝ իր կրոնքն ու ազգությունը շուտ կը թաղե իր կործանյալ

— 298 —