Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորուքեն կը պատկառի և Աստվածային երկյուղե մը զգածված՝ ակամա կը հնազանդի յուր թագավորին։

ՍԱՀԱԿ.— Տեր արքա, վերջապես կը հայտնես, որ Հայուն թագը և ազատությունը կը մուրաս. կը տեսնե՞ս, Արտաշիր, դու վատ մը եղար և բոլոր Հայ ազգը նվաստացուցիր, այն Պարսիկը, որ երբեմն Հայու անունեն կը դողար, հիմա խրոխտաբար գահին վրայեն Հայության անկումը կը վճռե. անգութնե՛ր, վատե՛ր, մատնիչնե՛ր և իմ սիրելի ազգիս ոսոխնե՛ր, ամենքնիդ ալ նզովյա՜լ ըլլաք։
ԱՐՏԱՇԻՐ.— Ա՜հ, կեցի՛ր, թող տան թագս, և ես սուրս փայ-
լատակելով ու արյան հովերե թռչելով` ազատեմ Հայը և
Հայաստանը։
ՍԱՀԱԿ.— Ա՛լ բան մը չը մնաց, այլ միայն անհուսության
վհեր։
ԱՐՏԱՇԻՐ.— Սահակ, օգնե՛ ինծի, կը սարսափիմ ես ապագային կոծերեն. մի՛ անիծեք զիս, Հայե՛ր, այլ իմ գերեզմանիս վրա Պարսկաց դիակներ փռեցեք։
ՎՌԱՄ.— Լռե՛ Արտաշիր, ստրուկ մը այդչափ հանդգնի՜։
ԱՐՏԱՇԻՐ.— Օգնեցե՛ք ինձ, Հայե՛ր, ձեր թագավորին շղթա կը կապեն։
ՎՌԱՄ.— Ի՞նչ ընե Հայը, երբ յուր թագավորը շղթա ընտրեց։
ՆԱԽԱՐԱՐՔ.— (դրսեն) Կործանի՜ Արտաշիր, կեցցե՜ Վռամ
արքայն։
ՎՌԱՄ.— Կը լսե՞ք, Հայ են ասոնք։
ԱՐՏԱՇԻՐ.— Հայրենիք զանոնք Հայ չընդունիր։
ՆԱԽԱՐԱՐՔ.— (դրսեն) Կորածնի՜ Արտաշիր, կեցցե՜ Վռամ
արքայն։