Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԻՐՄԱԿ.— Գիրկս տուր (Շուշանը մեկ թևին վրա առնելը և դաշույնով մը Տիրանը զարնելը մեկ կընե). դու մեռի՛ր, որ ես աղեկ մը խորհիմ ընելիքս։

ՏԻՐԱՆ․— Ա՜հ, ապերա՜խտ... նենգավո՜ր...
ՍՈԻՐՄԱԿ.— Մատնե՛ զիս հիմա... Հանդարտե՛ սիրտ իմ, ալ մատնիչ չի կա, հանգիստ կյանք վայլե։
ՏԻՐԱՆ․— Այս մարդը իր հայրը՝ Վահրամ նախարարն32 սպաննեց...
ՍՈԻՐՄԱԿ.— Խե՜ղճ Տիրան, միայն գիշերային լռությունը կը լսե քեզի...
ՏԻՐԱՆ.— Ո՛չ... Աստված մը կը լսե... (կը մեռնի. Սուրմակ՝ Շուշանը գիրկը, երթալու կըլլա):
ՄԱՐԻԱՄ.— (դրսեն) Ա՜հ... ո՞վ զարկավ զավակս...
ՍՈԻՐՄԱԿ.— Ո՜վ երկինք, ինքն է... մի՛ կթոտիք, ծունկե՛ր, հառաջ գացեք... Եվ դու, վա՛տ սիրտ, ինչո՞ւ կը զարհուրիս կնոջմե մը, դու որ այսչափ եղեռն գործելե չը զարհուրեցար... հանդարտե՛...


Տեսիլ ԺԱ

ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ.— (հերարձակ գալով) Մարդասպա՛ն, ի՞նչ ըրիր զավակս։
ՍՈԻՐՄԱԿ.— Մարիա՜մ, բավական է, թո՛ղ զիս, խոչընդոտ մի՛ ըլլար ինձ, ապա թե ոչ կսպաննեմ զքեզ ալ։
ՄԱՐԻԱՄ.— Այս ձա՜յնը... այս ձայնը պիտի ճանչեմ ես... Ո՞վ ես դու...
ՍՈԻՐՄԱԿ․— Մի՛ հարցներ անունս... Քու հիշատակդ բավական