Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենիքն ի՛նչ տխուր տեսարաններ կընծայե մեր աչացը. արյան աղետալի գոլորշի մ՚է պատեր մեր բերրի դաշտերը և զվարթ քաղաքները. հարցնենք նախնյաց գերեզմաններուն, թե այսպե՜ս էր առաջ Հայաստան.

այնպիսի ժամանակի մը մեջ ենք, որ մայրերն իրենց զավակացը խաղալիքի տեղ դանակ կուտան, որպեսզի արյան ու պատերազմի վարժվին, և հայրն այն ատեն
կը ճանչե յուր զավակը, երբ Պարսկի մը և թշնամիի մը արյամբը ներկված սուր մը իրեն ներկայացնե։
ԹԱԹՈՒԼ․— Արքա քաջ, ես ալ այդ ուխտը մորս սրբազան գրկացը մեջ ըրած եմ և հորմես ալ զենք շարժել սորված եմ... թշնամվույն դեմ անվեհեր զինվոր մը ըլլալու համար պետք է մորմե մը ատել սորվիլ, և հորմե մը` կռվիլ։
ԳԱԳԻԿ.— Եվ ի՞նչպես չատենք այն վատ ազգը, որ Հայոց այնչափ անձնվիրությանց և ձեռնտվությանց փոխարեն Հայուն սրած սուրը Հայուն դեմ կր դարձնե, երբ զայն անտերունջ գտնե, ահա կը տեսնենք Տուղրիլ, որ քանի
մը տարիե ի վեր զորաց նորանոր գումարտակներ ղրկելով Հայաստանը կը կողոպտեր կը քանդեր, հիմա ալ ինք պարսկական բանակին գլուխն անցած կուգա բոլորովին կողոպտելու և ի հիմանց կործանելու) բայց ավա՜ղ, այնչափ սոսկալի չեն թշնամվույն հարձակումները, որչափ են վատ արանց քստմնելի մատնությունները, մատնությո՜ ւն... ահա այս է հոգվույս վերքը, որ
զիս կը տանջե, իսկ մարմնույս վրայի այս վերքը, որ քանի մը օր առաջ պարսիկ զորականե մը րնդունեցա պատվանշան մը կը համարիմ, որովհետև իմ ձեռոքս իր