Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱԹՈՒԼ.— Ավերակի մը վրա խաչ մը կերևի։

ԳԱԳԻԿ.— Ըսել է որ մատուռ մը կա հոն։
ԹԱԹՈՒԼ.— Եվ քահանա մը անշուշտ, որ կաղոթե։
ԳԱԳԻԿ.— Մեզի համար... զարնող զինվորին հետ, երանի
այն քահանային, որ կաղոթե։
ԹԱԹՈՒԼ.— Ահա ծերունի մը կերևի։
ԳԱԳԻԿ.— Անշուշտ աղոթող քահանայն է։
ԹԱԹՈՒԼ.— Քայլերը դեպի հոս կուղղե... Մեր բանակին գալը
տեսած ըլլալու է ...
ԳԱԳԻԿ.— Եվ անոր համար կաղոթե։
ԹԱԹՈՒԼ.— Ի՛նչ վեհ կերպարանք, եթե ծերունի քահանա մը
չըլլար, պիտի կարծեի թե պատերազմի դաշտն իջնող
հսկա մ՚է. ոտքերը կը դողդղան, բայց սիրտը կը բաբախե։
ԳԱԳԻԿ.— Խոնարհեցեք իրեն (զորքերը հարգանաց շարժում
կընեն, մինչդեռ քահանայն տեսարանը կը մտնե):


Տեսիլ Բ

ՆՈՒՅՆՔ և ՔԱՀԱՆԱՅՆ



ՔԱՀԱՆԱՅՆ.— Ներեցե՛ք, արի զինվորներ, եթե տկար ծերունի մը գտնվելով՝ փոխանակ հայրենիքս երկաթով պաշտպանելու ձեզի պես, որ զինվոր ու երիտասարդ եք, գոհ կըլլամ միմիայն աղոթելով... Բայց դեռ ահեղ առյուծ
մ’եմ այն մատուռին մեջ` անոր, որ զայն սրբապղծելու կը հանդգնի. հսկել և աղոթել, ահա ասոնք միայն բաժին մնացին ինձ իմ անկյալ հայրենիքես, հսկել հսկայի մը պես, աղոթել` քահանայի մը պես. թեև կը զարնեի երբեմն ալ