Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ Ա

Բլուր մը.- Արքունի վրան

Տեսիլ Գ

ՏՈԻՂՐԻԼ ԱԲԱՍ և ԶՈՐՔ

ՏՈՒՂՐԻԼ.+- Ա՛հ, ո՜րչափ մեծ հաճույք է այս, զորապետ, երբ կը մտածեմ թե այս օր իմ նախնյացս դարավոր վրեժները կը լուծեմ` անտերունջ Հայաստանը ոտնակոխ ընելով և մերկացնելով զայն բոլոր իր փառքերեն, զենքերեն և գանձերեն։

ԱԲԱՍ.+— Մեր մեծազոր Արեգական շնորհն է այդ, տե՛ր արքա, որ քու հայրենյացդ վրեժխնդրության սուրը կընե քեզ օգնական, այսպիսի փառքե զատ ոչինչ կրնար քու զորությանդ հետ կապվի:

ՏՈԻՂՐԻԼ.+— Որչա՞փ կը զվարճանա արդյոք մեծն Արեգակ, երբ զինքը չը պաշտող անօրէն ժողովրդյան մը արյամբը ներկված դաշտերուն վրա կը սփռե իր ճառագայթները և մեր զենքն ու զրահը ավելի ահեղապես կը շողացնե թշնամյաց ահաբեկ նայվածքին... պատերազմի երեկոյին, կարծես թե թշնամյաց արյամբը կշտացած և կարմրած՝ իր աստվածային բնակարանը կը վերադառնար, որչա՜փ գոհացավ արդյոք, երբ Սմբատաբերդ և Արծն քաղաքներուն կործանումը9) և ջարդը տեսավ և այն կոտորածները, որ Հայաստանի բոլոր գավառները սոսկումով լցուցին։

ԱԲԱՍ.+— Բայց այն ատեն մեկ սասանյան գունդ մ’էր որ Հայաստանն