Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՊՐՍԱՄ.- (ռաք ելնելով) Ո՞վ։


ԶԱՐՄՈՒՀԻ.— Հայրս։

ԱՊՐՍԱՄ.— Վերջին խոսք մը ուրեմն… (Զարմուհի սպառնական նայվածք մը կուղղե) Մնաս բարյա՞վ (կը մեկնի):

ԶԱՐՄՈՒՀԻ.— (մինակ) Կուզն որ ատեմ զինքը։

Տեսիլ Գ

ԶԱՐՄՈՒՀԻ և ԲԱԳԱՐԱՏ

ԲԱԳԱՐԱՏ.— Ասավա՜ծ իմ։


ԶԱՐՄՈՒՀԻ.— Ինչո՞ւ խռոված ես, Հայր իմ, ի՞նչ կա, միթե քաղաքնիս վտանգի մե՞ջ Է... Խոսե՛…

ԲԱԳԱՐԱՏ.— Զարմուհի, Աղկան իշխանը, որ միշտ ձեռնտվություններ կըներ մեզ՝ մագաղաթի մը վրա անոնց խորհուրդները գրելով, գաղտնի մեր պարսպեն ներս կը նետեր, հիմա ալ նույնպես կը հայտնե թե Պարսիկները ահագին բաբան մը բերած են, որ 50—60 լիտր ծանրությամբ քար կը նետե եզեր, և մեր պարիսպներն անով պիտի քարկոծեն... և այն բաբանը չը վնասվելու համար բամբակի հակերով պատսպարած են։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Միթե ատոր հետևանքը շատ ծանր կրնա՞ ըլլալ…

ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ կըսես, աղջիկս… Երևակայե՛ անգամ մը, վաթսուն լիտր ծանրությամբ քար մը... եթե պարսպին զարնե...

ԶԱՐՄՈՒՀԻ.— Մի՛ հուսահատիր, հա՛յր իմ։

ԲԱԳԱՐԱՏ.— Եվ ի՞նչ հույս կրնամ նշմարել... Բոլոր քաղաքին մեջ քարոզ կարդացուցի և իմացուցի թե՝ ով որ