Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չըլլար՝ հիմա Անի զվարթ էր թագուհի էր1), Բագրատունի թագավոր մը կար իր թափուր գահին վրա Գագիկ՝ որ հիմա օտարության և պանդխտության մեջ կը հալի ու կը մաշի... Մերկացուցին Հայասաանը իր թագեն և փառքերեն և արդ սգալի ու անշուք դագաղ մը կը պատրաստեն անոր համար։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Իրավունք ունիս, հայր իմ... Ա՜հ, երանի թե ես ալ փոխանակ տկար և վախկոտ կին մը ըլլալու՝ հողի վրա պառկող և սուրին կրթնող զինվոր մը ըլլայի և թուրս լոկ ընկեր առած խոյանայի արծվո մը պես պատերազմի դաշտը, թափեի թշնամյաց սև կառափներ, ազատությո՜ւն պոռայի և զարնեի, իսկ երր սուրս խորտակեր՝ անոր բեկորին վրա ինկած, տայի շունչս հայրենյաց խոցյալ սրտին վրա։ Ավա՜ղ, երր զինվորի մը գոնե բախտակիցը պիտի ըլլայի, բախտը խլեց զայն ինձնե, թող չր տվավ, որ գոնե ինքը պատերազմի դաշտեն դարձած ատենը՝ ճակտին քրտինքը սրբեի և վերքը կապեի։


ԲԱԳԱՐԱՏ.— Թաթո՜ւլը։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Այո՛ (կուլա):

ԲԱԳԱՐԱՏ.-Մի՛ լար, Զարմո՛ւհի, հանցանք Է հայրենյաց նահատակի մը վրա լալը։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Գոնե իր վերջին մնաս բարովը լսեի իր բերնեն, համրուրեի իր վերքը, սրտիս վրա տար իր վերջին շունչը՝ փոխանակ անարգ թշնամյաց դեմ ոտնակոխ ըլլալու, գոնե գերեզման մը ունենար, որ արցունքովս թրջեի։

ԲԱԳԱՐԱՏ.— Մի՛ լար անոր վրա, մինչդեռ հայրենիքը ժպտեցավ. միմիայն հարգե իր հիշատակը: