Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը մատնեմ և կը կատղիմ. անիծյա՜լ սեր...

Պարսիկ մը Հայուհի մը սիրե և անոր սիրուն իր հայրենիքը մատնե՜... բայց սերն ամեն բանի կը հաղթե պետք Է տեսնել զինքը (կր մեկնի):
(Պարապին վրա հետաքրքիր զլուխներ կերևին):
ՆԵՐՍԵն.— Պատերա՜ զմ, պատերա՜զմ։


Տեսիլ Բ

ԼԵՎՈՆ



(Մինակ կերևի, ձեռքը նիզակ մը որուն ծայրը մագաղաթ
մը կը շարժի)
ԼԵՎՈՆ.— Պատգամավո՜ր, պատգամավո՜ր (բաբանին կուզե մոտենալ):
ՊԱՐՍԻԿՔ.— (դրսեն) Բաբանը պիտի այրե՜, բաբա՜նը. (մեծ աղմուկ):
ՀԱՅԵՐ.— (պարապին վրայեն) Փախի՛ր, Պարսիկները կը հասնին։
ԼԵՎՈՆ.— (որ դյուրավառ հեղուկ մը բաբանին վրա թափած
էր, բաբանը կսկսի բռնկիլ, Լևոն կուզե փախչիլ, Պարսիկները ամեն կողմե զինքը կը պաշարեն) Պարսկաց ձեռք չեմ իյնար (կը դառնա շուտով և հանկարծ բաբանին բոցին մեջ կը նետվի30) և աչքերը երկինք հառելով կաղաղակե) Կեցցե՜ հայրենիք (Պարսիկները, որ զինքը պաշարած Էին, ապշած և կայծակնանար կը մնան.— վարագույրը կիջնե):

<(ՎԵՐՋ Բ ԱՐԱՐՎԱԾԻն)>