Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՐԱՐՎԱԾ Գ Տեսարանն է Բագարատա ապարանին մեջ կամարակապ և սյունազարդ սրահ մը. պատեն կախված զենքեր և զրահներ. — Տեսարանը մութ է: Տեսիլ Ա ԲԱԳԱՐԱՏ և Տ. ՎԱՀՐԱՄ

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ի՞նչ կը մտածես, իշխան։

ԲԱԳԱՐԱՏ.— Բաբանը և միանգամայն ինքզինքն այրող հայ-
րենասեր պատանվույն վրա կենտրոնացած Է ուշս...
Ա՜հ, որչափ սրտաշարժ և վսեմ Էր այն վայրկյանը, երբ
նա «Հայրենի՜ք» գոչելով բոցին մեջ նետվեցավ։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Հիրավի, զարմանալի էր իր արիասրտությու-
նը. պիղծ Պարսից ձեռք չիյնալու համար ինքզինքը կրա-
կը նետեց, և զինքը շրջապատող Պարսից այն կատղած
խումբը շանթահար մնաց, երբ այն հայրենասիրական
վսեմ տեսարանը տեսավ, Ալփասլան Անին պաշարելեն
ի վեր է, որ շատ հանդուգն քաջագործություններ տեսավ
Անիցվոց կողմանե։
ԲԱԳԱՐԱՏ.— Եվ դեռ մինչև հիմա Անին իր ճանկերուն տակ