Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԳԱՐԱՏ.— Եթե դեռ Պարսիկք բաբանին այրելուն վրա կատղած ուրիշ ձեռնարկի մը խորհուրդ ընեն, մեր բարեսիրտ իշխանը սովորականին պես գաղտնի կերպով անշուշտ կիմացնե մեզի։

Տ. ՎԱՀՐԱՄ.– Այլ դեռ ի՞նչ մնաց գործադրելու Պարսից համար, ինչ որ կուզեն թող ընեն. բավական է որ մենք միաբան և արթուն՝ հարվածը ձեռքերնիս` հսկենք այն վիշապին գլխուն վրա... Ո՜վ երկինք, մենք կաղոթենք և կը զարնենք, այս է մեր զորությունը, դու ալ օգնե, որ հայության վերջին արձանն ալ չը տապալի թշնամյաց առջև։


Տեսիլ Բ

ՆՈԻՅՆՔ և ՊԱՀՆՈՐԴ


ՊԱՀՆՈՐԴ.— Վեհազն տեր, այս մագաղաթը գտանք դարձյալ Անիի պարսպաց ներսը։
ԲԱԳԱՐԱՏ.— Աղկան իշխանը գրած է անշուշտ (կառնե)... տեսնենք (կարդալով) «Որտելմեզ զորապետը զորաց գլուխն անցած` Անիի արևելյան պարսպացը տակ խրամատ կը փորեն»)
Տ. ՎԱՀՐԱՄ.— Ա՜հ նենգավորներ։
ԲԱԳԱՐԱՏ.— Պետք է ճանկեր և քարեր պատրաստել` զորքերը քարկոծելու և զորապետը որսալու համար։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Բայց պետք չէ դանդաղիլ, իշխան, պետք է շուտով գործի սկսիլ, որովհետև վտանգը կսպառնա վայրկենե վայրկյան։
ԲԱԳԱՐԱՏ.— Ուրեմն երթանք։