Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իր սրտին խորը քու մշտնջենավոր մահարձանդ կանգնեց... Կը թքնե մահարձանիդ ամբարիշտ և վատ զինակիցներեդ մեկը. եթե հավիտենականությանդ շըղթայն կոտրեր, կիջնեիր շանթի մը պես այն անօրենին գլխուն և կը ջախջախեիր, այլ ավա՜ ղ, անգութ է հավիտենականության շղթայն... Լռեցե՛ք, հաղթության փողեր և աղոթքի զանգակներ, երբ ես իմ Թաթուլիս վրա կուլամ։


Տեսիլ Զ

ՆՈԻՅՆ և ԲԱԳԱՐԱՏ



ԲԱԳԱՐԱՏ.— Ուրախ լուր մը, Զարմուհի։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Ի՞նչ լուր, հայր իմ։
ԲԱԳԱՐԱՏ.— Պարսից Որտելմեզ սպարապետը գերի բռնվեցավ։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Ի՞նչպես, հա՛յր իմ։
ԲԱԳԱՐԱՏ.— Անշուշտ զարմանալի կը թվի քեզ:
ԶԱՐՄՈՒՀԻ.— Շատ հետաքրքրական ըլլալու է պատմությունը։
ԲԱԳԱՐԱՏ.— Բավական։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Տեսնենք, հա՛յր իմ։
ԲԱԳԱՐԱՏ.— Աղկան իշխանը մագաղաթով մ’իմացուր, թե Պարսիկները խրամատ կը փորեն քաղաքին պարսպացը տակ, անմիջապես պահնորդներու ձեռոք ահագին քարեր
և երկաթե ճանկեր պատրաստել տվի, և սկսան քաղաքացիք Պարսից զորքերը քարերով ջախջախել, քաջ զորավար մ’ալ նույն միջոցին հաջողեցավ երկաթե ճանկով