Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԳ ԽՆՃՈՑԻՑ

Խմենք գինին, անուշ գինին կենաց բաժակ,
Քաշաց բաժին դրավ երկինք, քամենք հատակ.
Տխուր դիմաց վարդ կը սրսկե կարմիր գինին,
Աչաց ծիծաղ, շրթանց ոգի ասա բոցագին:

Խմենք գինին, անուշ գինին կենաց բաժակ,
Քաշաց բաժին դրավ երկինք, քամենք հատակ.
Գինին ոգի, սեր կարծարծե մաշած սրտին,
Մենք զայն խմենք, և թող վերեն հրեշտակք ժպտին:


ԳՈԻՐԳԵՆ.— Կարծեմ ա՛լ խմելուն կարգը եկավ, իշխաններ,

եթե կուզեր, ես լեցնեմ ձեր գավաթները. (կսկսի բոլոր գավաթները լեցնել) ամենքնուդ ալ միակերպ, ո՛չ մեկուն շատ և ոչ մյուսին՝ քիչ. Ակոռի գինին է այս, որ բոլոր Ասիո մեջ իր կրակոտ համբավր տարածած է։

ԱՄԵՆՔԸ.— Խմենք (ամենքը գավաթնին իրար զարնելով կը խմեն) Հայաստանի կենացը (սույն սույն միջոցին զինվորներ Որտելմեզ զորապետբ կը բերեն շղթայակապ):


Տեսիլ Ը



ՆՈԻՅՆՔ և ՈՐՏԵԼՄԵԶ


ԲԱԳԱՐԱՏ.— Քակեցեք զորապետին շղթաները. որչափ որ Պարսիկները մեր արյունը խմելու և մեր փառքը մարելու անհագ տենչ մը կզգան, Հայերը դարձյալ իրենց Պարսիկ գերվույն շղթաներն անգամ կը քակենք և սուր կրող զորապետը կը պատվեն։

ՈՐՏԵԼՄԵԶ.— Պետք չէ` ինձ այդ պատիվը, իմս են այս շղթաները,