Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտնամ։ Ես ամեն վայրկյան մտատանջության մեջ եմ, որ չըլլա թե դժգույն շրթունքներս աղջկան շիրմին ցրտությունն զգան։

ՊԱՐԵՏ․— Մխիթարվե՛, ծերունի՜դ Գուրգեն, մի՛ հուսահատիր այդպես․ անշուշտ երկինք ալևոր հոր մը վրա կը գթան և շեն թողուր, որ նա իր անմեղ աղջկան արտասուքը տեսնե․․․ Տե՛ս, ես ի՞նչպես կը համբերեմ իմ միակ որդվույս սրտաճմլիկ հառաչանացը, որ իր հայրը թողած՝ գիշեր ցերեկ առանձնության մեջ արտասուք կը թափե... Ա՜հ, անիծյալ ըլլա այն, որ իմ զավակս այսպես թշվառ ըրավ․ ահա մեր երկուքին վիճակն ալ միևնույնն է...
Հիմա ես որդվույս կառաջարկեմ քու աղջկանդ սերը, և4 եթե ընդունի, թե դու երջանիկ կըլլաս և թե ես...
ԳՈՒՐԳԵՆ․— Ո՜հ, օրհնյալ ըլլաս, առաքինիդ Պարետ, որչա՜փ բարեսիրտ ես... Հիմա ժամանակն անցած է. ես դաշտ կերթամ, իրիկունը կը տեսնվինք․․․ Մնաս բարյա՜վ (ձախ կողմեն կը հեռանա):
ՊԱՐԵՏ․— Երթաս բարյա՜վ (խորեն կը հեռանա):


Տեսիլ Բ
ՎԱՐԴ (առանձին)

Երբ արշալույսը կը ծագի, կը կարծեմ որ Շուշան գիրկս է... և կը խաբվիմ միշտ... Անձկանոք և հուսով՝ առավոտյան սիրո սուրհանդակ զեփյուռին կսպասեմ, որ գուցե Շուշանես ողջույն մը կամ համբույր մը բերե ինձ. իսկ նա լռիկ մնջիկ կը սահի և իր հետքին վրա կարծես թե սուգ կը ծավալե. ուրեմն մեռա՞վ Շուշան, պատասխան