Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կընդունիմ. մինչդեռ անհուն ցավ մ’է ինձ Հայու մը

օղակ կրել պարանոցս, դուք ավելի դառնացնել կուզեք իմ ճակատագիրս, դո՛ւք գծուծ իշխաննե՛ր, լիաբերան շնորհ առատաձեռնելով ինձ։

ԱՄԵՆՔԸ.— (զայրացած) Նախատի՜նք։

ՈՐՏԵԷՄԵՋ.— Ձեռքերնիդ սուրերնուդ կը տանիք գոռոզաբար, մինչդեռ շղթայակապ կը տեսնեք զիս ձեր առջև... Դուք հոս ձեր կարճ թուրերովը, թզուկնե՛ր, դատավոր կը կարծեք ինքզինքնիդ արի հսկայի մը, որուն խոժոռեցավ սև ճակաաագիրը։

ԲԱԳԱՐԱՏ.— Հսկա մը այդպես չը խոսիր, հսկա մը չը նախատեր իրեն շղթաները քակող և սուրը պատվողը... Այնչափ նենգության և զրկանաք համակրությամբ և պատվով համապատասխանող Հայը դեռ կը հանդգնիս նախատել, ժանտ Պարսիկ, մինչդեռ Հայը իր դարավոր վրեժները ծածկել կուզե անհիշաչարությամբ, դու դեռ կը հրահրես զայն... Պետք Է որ ամոթահարեիր այնչափ նենգավոր արարքներու դեմ Հայոց ցցուցած վեհանձնությունր տեսնելով։

ՈՐՏԵԼՄԵԶ.— Վեհանձնությո՞ւն. ի՞նչ վեհանձնություն կրնա ընել իր մոխրակույտ ավերակներն հայրենիք անվանող լալկան ու անզոր ժողովուրդ մը Սասանյան սպարապետի մը, որ իր ետևեն ահեղ վրեժ մը կը թողու, վրեժ մը, որ երբեք չը պիտի հագենա և չը պիտի մարի Հայոց արյամբը։

ԳՈւՐԳԵՆ.— Նախ Հայաստան համայն հայության վրեժը լուծե, ետքը Պարսկաստան` Պարսիկ զորապեաի մը վրեժը: