Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԳԱՐԱՏ.— Այդչափ հանդուգն նախատինքներդ, որոնք վատություններ կը բուրեն, կրնային զքեզ Հայու մը վրեժխնդիր սրույն մատնել, բայց Հայը վատություն կը սեպե իր շղթայակապ գերին զարնել։


ԶԱՐՄՈԻՀԻ.— Եթե այդչափ ցավ կը պատճառեր քեզ հայկական լուծը է ինչո՞ւ ուրեմն վիզդ անցնել տվիր, հսկայդ Սասանյան։

ՈՐՏԵԷՄԵԶ.— (զայրացած) Ա՜հ, անգութ ճակատագիր։


Տեսիլ Թ



ՆՈՒՅՆՔ և Տ. ՎԱՀՐԱՄ


Տ. ՎԱՀԲԱՄ.— Ի՞նչ Է այս, իշխաններ, մինչդեռ քահանայն կաղոթե, զինվորը պե՞տք Է թուլնա զվարճության սեղանի մը վրա, այսպե՞ս պետք Է ընդունիլ երկնիր շնորհաց հաջողությունը... քաշվեցեք այդ սեղանեն, ուր ազայելը) կը ծիծաղի... (կամաց կամաց սեղանեն կը քաշվին և Տ. Վահրամի բոլորտիքը շրջանակ մը կը կազմեն):

ԳՈԻՐԳԵն.— Հայաստանի կենացը կը քամեինք մեր բաժակները, տե՛ր հայր։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Հայաստանի վերականգնումը գինվո գավաթին մեջ չէ՛, իշխան, Հայաստան մեր միությամբը և երկաթե կամքովը կը վերականգնի... զվարճության և ուրախության ժամ չէ՛ մեզի համար այս ժամը, այլ գոհություն տալու ժամ է Արարչին, որ մեր հայրենասիրական ջանքերը կը պսակե... Պետք չէ որ թուլանանք, մինչդեռ թշնամին կը հսկե մեր դռանը մեջ։